Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորական ուղերձ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առիթով, հայտնում է Trend-ը:
«Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակվել է բոլոր ոլորտներում:
Դրա վառ օրինակը Ֆրանս-ադրբեջանական համալսարանն է, որը շուտով Բաքվում կբացվի: Ես ուրախ եմ այդ կապակցությամբ և ցանկանում եմ, որ մեր երկրները միավորող գործընկերային կապերն ավելի խորանան և ընդգրկեն տարբեր ոլորտներ:
Այս հաճելի նարավորությունից օգտվելով, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ռուս և ամերիկացի գործընկերների հետ կշարունակի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով»,- ասված է Օլանդի շնորհավորական ուղերձում: