«Հավատում եմ, որ Ռուսաստանի հավաքականը կարող է հաղթել Եվրո-2016-ը». Լեոնիդ Սլուցկի
Ռուսաստանի հավաքականի և «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ հավատում է Եվրո-2016-ում թիմի հաղթանակին, ինչպես նաև ընդգծել է, որ պատրաստ չէ թոփ-ակումբ մարզել Եվրոպայում:
– Հավատո՞ւմ եմ արդյոք, որ Ռուսաստանի հավաքականը կկարողանա հաղթել Եվրոպայի առաջնությունը:
– Այո, հավատում եմ:
– Պատրա՞ստ եք արդյոք մարզել «Մանչեսթեր Յունայթեդը»:
– Ոչ, պատրաստ չեմ: Ըստ իս, երբ դու հայտնվում ես նոր միջավայրում, չպետք է միանգամից թռնես վերջին աստիճանին, որովհետև կարող ես ընկնել: Եթե, տա Աստված, ես ինչ-որ ժամանակ, այնուամենայնիվ, կարողանամ իրականացնել երազանքս և փորձեմ ինձ արտասահմանում, ապա հաստատ չեմ սկսի վերևի աստիճանից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը