Բաժիններ՝

«Նոր կատեգորիաներ մի ստեղծեք, իրավական կազուսներ մի ստեղծեք, որ հալած յուղի պես գնա»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ներկայացված ձևով ընդունման դեպքում իրավական կազուս կստեղծվի: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պահպանել կամավորների աշխատատեղերն ու աշխատավարձը:

Պատգամավորն առաջարկեց, որպեսզի գրվի, որ ՀՀ սահմանները և ՊՆ կողմից որոշված վայրերում մարտական գործողությունների մեկնած անձինք համարվեն զինվորական ծառայության մեջ գտնվողներ` անկախ կամավո՞ր են, թե՞ ոչ: Ըստ նրա` աշխատավարձի չափը պետք է հաշվել նախորդ տարվա միջին աշխատավարձի հաշվարկով, եթե գործատուն հրաժարվում է կամ չունի այդ գումարը, վճարի պետությունը: Հ.Բագրատյանը հարցադրում արեց, թե ի՞նչ տարբերություն պայմանագրային վճարովի ծառայության և կամավորական ծառայության միջև. «Նոր կատեգորիաներ մի ստեղծեք, իրավական կազուսներ մի ստեղծեք, որ հալած յուղի պես գնա»:

Նրա խոսքով` մեկ տարի առաջ խփված ուղղաթիռը և այլ դեպքերն էլ են նույն կարգի, այն ժամանակ էլ կամավորներ կային, պետք չէ տարածել միայն ապրիլի 1-ից հետո ժամանակաշրջանի վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս