Ընտանիքի անդամներից սեռական հարաբերություն ունենալը թաքցնելու համար ասել է, թե իրեն բռնությամբ տեղափոխել են հյուրանոց, մի քանի անգամ բռնաբարել

Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ժամանակ անցկացնելու նպատակով, իր կամքով գնացել է հյուրանոց, որտեղ գիշերել է տղամարդու հետ և փոխադարձ համաձայնությամբ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, վերադառնալով տուն՝ իր ընտանիքի անդամներից տղամարդու և մյուսների հետ իր կամքով հյուրանոց գնալու և այնտեղ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը թաքցնելու համար, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը և տղամարդկանց մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ` խախտել է նաև վերջիններիս իրավունքներն ու օրինական շահերը` ուղղակի դիտավորությամբ կատարել սուտ մատնություն, այն է` գրավոր հաղորդում, իսկ հետագայում՝ նաև բացատրություններ և ցուցմունքներ է տվել այն մասին, որ տղամարդիկ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ իրեն նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել հյուրանոց, որտեղ նրանցից մեկն իր կամքին հակառակ, բռնի ուժով, մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս