Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Շվեդ հարձակվողը կշարունակի կարիերան ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում է De Telegraaf-ը, Զլատանը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և կկատարի Ժոզե Մոուրինիոյի օգնականի պարտականությունները, ով կգրավի գլխավոր մարզչի պաշտոնը:

Աղբյուրը չի ճշտում Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը և աշխատավարձի չափը:

Մայիսի 13-ին Իբրահիմովիչը հայտարարեց «ՊՍԺ»-ից հեռանալու մասին, որտեղ նա տեղափոխվել էր 2012թ.: Հունիսի 30-ին շվեդը կդառնա ազատ գործակալ:

Այս մրցաշրջանում Զլատանն անցկացրած 46 խաղերում դարձել է 48 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս