Իսինբաևան կդիմի՞ Մարդու իրավունքների դատարան
Կրկնակի օլիմպիական չեմպիոնը վստահ է, որ կհաղթի գործը: «Սա խտրականություն է, մարդու իրավունքների ուղղակի խախտում: Եթե որոշումը կայացվի ոչ մեր օգտին, ես պատրաստ եմ դիմել Մարդու իրավունքների միջազգային դատարան: Ես վստահ եմ, որ կհաղթեմ գործը: Ես շատ զայրացած եմ իմ անօգնականության պատճառով: Այն ամենը, ինչ ես կարող եմ՝ մարզվելն է»,- Իսինբաևայի խոսքերն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը:
Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի միությունը նոյեմբերի 13-ին որոշում է կայացրել դոպինգ սկանդալի պատճառով թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի (ВФЛА) անդամակցության ժամանակավոր դադարեցման մասին:
Վերջնական որոշումը կկայացվի հունիսի 17-ին:
Այն դեպքում, եթե ВФЛА-ի անդամակցությունը չվերականգնվի, ռուսաստանցի թեթև ատլետները բաց կթողնեն 2016թ. Օլիմպիական խաղերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը