Բաժիններ՝

«Ժոզե Մոուրինիոն ոչինչ չի կարող անել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ առանց Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հավանության». Պետեր Շմեյխել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը գտնում է, որ Ժոզե Մոուրինիոն կարող է փրկել «Մանչեսթեր Յունայթեդը», բայց նա դա կանի՝ միայն ստանալով սըր Ալեքս Ֆերգյուսոնի և ակումբի լեգենդ սըր Բոբի Չարլտոնի հավանությունը:

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հեռացրել է Լուի Վան Գալին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Հեղինակավոր պարբերականների մեծ մասը կարծում են, որ Ժոզե Մոուրինիոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդում» որոշված հարց է, սակայն այդ կապակցությամբ պաշտոնական ինֆորմացիա դեռ չկա:

«Մոուրինիոյին հրավիրելը հեշտ որոշում չէ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերի և ղեկավարների համար, և, եթե նա ճիշտ մարդ լիներ այդ պաշտոնի համար, նրան ավելի շուտ կնշանակեին»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Վստահ եմ, որ Մոուրինիոն կգործի միայն սըր Ալեքս Ֆերգյուսոնի և սըր Բոբի Չարլտոնի հավանությունից հետո: Առանց նրանց «այո»-ի՝ ոչինչ տեղի չի ունենա: Կարծում եմ, որ Մոուրինիոն լավ ընտրություն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Ժոզեն իսկապես կարող է փրկել «Մանչեսթեր Յունայթեդը»: Կարծում եմ, որ նրա նշանակումը խիզախ որոշում է, բայց դա վաղուց արդեն հասունացել էր»,- ասել է Շմեյխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս