Բաժիններ՝

«Պետք է որոշեն` ո՞ր պետական պաշտոնյաները կարող են օգտվել այդ մեքենաներից, որոնք` ոչ»

«Ծառայողական ավտոմեքենաների կրճատումը դեռևս կոնկրետ թվերի տեսքով չի, դա հնչել է, որ կարող է այդպիսի գործընթաց լինել: Եթե պետական ավտոմեքենաներ օտարվեն մրցութային կարգով, այդ միջոցները միանշանակ ու միանգամից կուղղվեն պետական բյուջե: Խոսքն ընդամենը խնայողական ռեժիմի մասին է: Կարծում եմ` ծառայողական ավտոմեքենաների կրճատումը նպատակահարմար է, և ավելորդ ավտոմեքենաներից ազատվելով, նաև որոշակի ծախսերի տնտեսում կարող են լինել: Ուղակի պետք է որոշեն` ո՞ր պետական պաշտոնյաները կարող են օգտվել այդ մեքենաներից, որոնք` ոչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` մեկնաբանելով 800 ծառայողական ավտոմեքենա կրճատելու մասին որոշումը:

Թե ինչո՞ւ նախկինում նման քայլի չէր դիմում կառավարությունը, Ա.Ալավերդյանը նշեց, որ ԱԺ կողմից միշտ էլ բարձրացվել է գործուղումների, ծառայողական մեքենաների հետ կապված ծախսերի կրճատումների հարցը: Նրա կարծիքով` 2016 թ. այդ ճանապարհով պետք է գնալ որոշակի տնտեսումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031