Բաժիններ՝

Կանադայի հոկեյի հավաքականը նորից նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Եզրափակչում կանադացիները 2:0 հաշվով հաղթեցին Ֆինլանդիային:

Հաղթական գոլը 12-րդ րոպեին խփեց Կոնոր ՄակԴևիդը, ում համար այդ գոլն առաջինն էր մրցաշարում:

Եզրափակչի վերջին վայրկյանին Մեթ Դյուշանը վերջակետ դրեց և ավարտեց խաղը 2 (1+1) միավորով: 2-րդ և 3-րդ խաղակեսերում Ֆինլանդիան Քեմ Տելբոտի դարպասին կատարեց ընդամենը 9 հարված՝ ձևակերպելով շաթաուտ:

Կանադացիներն աշխարհի չեմպիոն դարձան 26-րդ անգամ: Կանադան 1 չեմպիոնությամբ հետ է մնում ԽՍՀՄ/Ռուսաստանից:

Բրոնզը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, ով 3-րդ տեղի համար խաղում 7:2 հաշվով ջախջախեց ԱՄՆ-ին:

2017թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա Քյոլնում (Գերմանիա) և Փարիզում (Ֆրանսիա):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս