Բաժիններ՝

Երկուշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» կհեռացնի Վան Գալին, երեքշաբթի թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինիոն

Երկար սպասված իրադարձությունը հետաձգվում է:

Չնայած Անգլիայի գավաթի հաղթանակին, Լուի Վան Գալը կհեռացվի, իսկ նրան կփոխարինի Ժոզե Մոուրինիոն: Ինչպես հայտնի է դարձել ВВС-ին, հաջորդ շաբաթվա սկզբին «կարմիր սատանաների» ղեկավարությունը հոլանդացուն կհայտնի հեռացման մասին, իսկ դրանից հետո պայմանագիր կստորագրի պորտուգալացու հետ, ով նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հասել է սկբունքային համաձայնության:

Մոուրինիոն «Չելսիի» հետ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: Ձախողված մեկնարկից հետո նա դեկտեմբերին հեռացվեց թիմից:

Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում 2:1 հաշվով հաղթելով «Կրիստալ Պելեսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս