Բաժիններ՝

Բրյուսելում պայթյուններ կազմակերպած մահապարտի եղբայրը դարձավ Եվրոպայի չեմպիոն և ձեռք բերեց Օլիմպիադայում մասնակցելու իրավունք

Ժամանակն է վերականգնել ընտանիքի պատիվը:

Թեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում Մուրադ Լակրաուին 54 կգ քաշային կարգում 6:3 հաշվով հաղթեց Հեսուս Տորտոսին և դարձավ չեմպիոն: Այս հաղթանակը 21-ամյա բելգիացուն ապահովեց 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ուղեգրով:

Մուրադի մեծ եղբայր Նաջիմ Լակրաուին այն երկու մահապարտներից մեկն էր, ովքեր 2016թ. մարտի 22-ին պայթյուններ կազմակերպեցին Բրյուսելի օդանավակայանում:

Այդ իրադարձություններից հետո Մուրադը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ահաբեկչությունից առաջ 3 տարի ընտանիքում ոչ մի լուր չեն ունեցել մեծ եղբորից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս