Դափնու տերևը՝ մազաթափության դեմ

Մազաթափությունը շատերի համար լուրջ խնդիր է: Այն կարող է ի հայտ գալ յուրաքանչյուր տարիքում, ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Վիտամինների պակասը, սթրեսները, մազարմատների վնասվածքները, մազերի համար նախատեսված անորակ խնամքի միջոցները կարող են վաղաժամ մազաթափության հանգեցնել:

Մազաթափությունը ոչ միայն՝ ֆիզիկապես է ազդում մարդու վրա, այլև՝ հոգեպես: Ձեզ ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի պայքարել մազաթափության դեմ:

Մազաթափության դեմ լավագույն միջոցը

Բաղադրություն

  • 3 ճ/գ երիցուկ
  • 3 ճ/գ մանրացրած դափնու տերև
  • 100 մլ ջուր

Դափնու տերևների և երիցուկի վրա եռացրած ջուր լցրեք: Թողեք խառնուրդը թրմվի 3 ժամ:

Խառնուրդը քամեք և քսեք մազարմատներին, սակայն մի լվացեք:

Խառնուրդը քսեք մազարմատներին շաբաթը 2-3 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս