
Եգիպտոսի ռազմածովայինները որոշել են կործանված ինքնաթիռի «սև արկղերի» տեղը

Եգիպտական ռազմածովային ուժերը, որոնք մասնակցություն ունեն EgyptAir ավիաընկերության Միջերկրական ծովի տարածքում կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքներում, որոշել են «սև արկղերի» տեղը: Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին հաղորդել է ամերիկյան CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով Եգիպտոսի կառավարության աղբյուրին: Ըստ հեռուսաալիքի հաղորդման՝ ներկայում ընթանում են «սև արկղերի» վերականգնման աշխատանքներ, որոնք գտնվում են ծովում՝ նախօրեին ինքնաթիռի ու մարդկանց մասերի հայտնաբերված տեղից ոչ շատ հեռու: