Sony-ն ստեղծում է «մտածող» ֆոտոխցիկ, որը կսկսի ուսումնասիրել իր տիրոջ հետաքրքրությունները
Sony Corp. ճապոնական կորպորացիան որոշում է ընդունել մշակել արհեստական ինտելեկտով օժտված նոր սերնդի ապրանքներ, օրինակ՝ մտածող եւ ինքնուսուցվող խցիկներ, որոնք կարող են իրենց տիրոջը դարձնել համաշխարհային կարգի ֆոտոնկարիչ: Ընկերության կենտրոնակայանից տեղեկացնում են, որ այդ նպատակով նա ձեռք է բերել ամերիկյան Cogitai վենչուրային ֆիրմայի կապիտալի 20 տոկոսը:
Այդ ընկերությունում կկենտրոնացվեն նոր սերնդի ապրանքների ստեղծման աշխատանքները: Ենթադրվում է, որ դրանցից առաջինները կստեղծվեն առաջիկա երեք տարվա ընթացքում:
Առանձնակի ուշադրություն է դարձվում թվային խցիկի մշակմանը, որը կսկսի ուսումնասիրել իր տիրոջ սովորություններն ու հետաքրքրությունները՝ նրան առաջարկելով գեղարվեստական լուսանկարման ավելի ու ավելի կատարյալ եւ օրիգինալ տարբերակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: