Բաժիններ՝

Մաքրեք մազերի քիմիական ներկը բնական միջոցներով

Լինում են դեպքեր, երբ մազերը ներկելուց կարճ ժամանակ անց ցանկանում ենք վերադարձնել մազերի բնական գույնը: Այս դեպքում healthyfoodteam կայքը խորհուրդ է տալիս օգտվել մի քանի մթերքներից, որոնք արդյունավետ կերպով մաքրում են մազերի քիմիական ներկը:

Քացախ

Քացախը պարունակում է թթուներ, որոնք կարող են մաքրել քիմիական ներկը՝ առանց գլխամաշկը գրգռելու:

1:1 հարաբերությամբ խառնեք քացախն ու ջուրը: Ստացված խառնուրդը քսեք թաց մազերին և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով: Թողեք մնա 15-20 րոպե: Պրոցեդուրան կրկնեք մի քանի անգամ:

Վիտամին C

Խորհուրդ է տրվում օգտագործել վիտամին C-ի հաբերը: Այս պրոցեդուրան առավել արդյունավետ է մուգ մազերի դեպքում: 5-10 վիտամին C-ի հաբերը լցրեք տարայի մեջ, ավելացրեք մի փոքր ջուր: Հաբերը մանրացրեք և ստացված խյուսը քսեք թաց մազերին: Փաթաթեք մազերը պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա մեկ ժամ: Ապա լվացեք մազերը:

Սոդա

Մեկ ճաշի գդալ սոդան խառնեք 1 ճ/գ սովորական շամպունով: Կարող եք կրկնել գործողությունը մի քանի օր անց:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս