Բաժիններ՝

ԱՄՆ-ի Մենի նահանգում տեսագրել են երկնաքարի անկումը

ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում երկնաքարի անկում է գրանցվել: Մթնոլորտում հրեղեն հետքը պատկերվել է տեսախցիկներով: Մասնավորապես, Մենի նահանգի Փորտլենդի ոստիկանական վարչությունը հրապարակել է տեսագրություն, որը կատարել են պարեկայինները, տեղեկացնում է Associated Press-ը:

Միացյալ Նահանգների Երկնաքարերի ուսումնասիրման ընկերությունը 400-ից ավելի դիտարկումներ է արձանագրել Մենի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի, Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Փենսիլվանիայի նահանգներում, ինչպես նաեւ Կանադայի մի մասում:

Մենի Հանքաբանության թանգարանը 20 հազար դոլարի չափով պարգեւ է խոստացել նրան, ով մեկ կիլոգրամից ոչ պակաս զանգվածով երկնաքարի կտոր կգտնի: Հիմնարկությունում կարծում են, որ այն ընկել է նահանգի հյուսիսարեւմտյան շրջանի անտառներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս