Բաժիններ՝

Միհրան Պողոսյանը հայտարարություն կանի օֆշորային հաշիվների վերաբերյալ

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ նրա գրասենյակն առաջիկայում հայտարարություն կանի: Այս մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն ապրիլի 18-ին հրաժարական է տվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնից: Պողոսյանն այդ առիթով հայտարարություն է տարածել, որում ասված էր. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակների տիրապետելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս