Բաժիններ՝

«Երջանիկ եմ, որ բոլորը սատարում են ինձ, սիրում և աջակցում. Աննկարագրելի զգացողություն է»

«Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը երջանիկ է մրցույթին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին Ստոկհոլմից խոստովանեց երգչուհին:

«Ինչքան հաճախ են այժմ ինձ հարցնում իմ զգացողությունների մասին, այնքան ինձ ավելի դժվար է դառնում պատասխանել: Իսկապես երջանիկ եմ, որ մասնակցում եմ «Եվրատեսիլ»-ին, երջանիկ եմ, որ բոլորը սատարում են ինձ, սիրում և աջակցում: Աննկարագրելի զգացողություն է: Բառերով չեմ կարողանում նկարագրել այն ուժը և էներգետիկան, որ զգում եմ բեմում: Ինձ չեն բավարարում այդ երեք րոպեները, որպեսզի ես ցույց տամ այն ամենը, ինչ կա իմ ներսում»,-նշեց երգչուհին:

Իվետա Մուկուչյանը շեշտեց` շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իր կողքին են:

«Շնորհակալ եմ բոլոր հայերին, ովքեր իմ կողքին են եղել այսքան ժամանակ: Իսկապես հույս ունեմ, որ այսօր երեկոյան նրանք կսատարեն ինձ և միասին լավ արդյունքներ կարձանագրենք»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս