
«Եվրատեսիլ 2016» մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է մրցույթի YouTube-ի պաշտոնական էջով

Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջով` Eurovision YouTube Channel-ով: Այս մասին հաղորդում է eurovision.tv-ը:
Նախատեսվում է, որ YouTube-ով մրցույթի հեռարձակումը հնարավորություն կտա միլիոնավոր երաժշտասերներին ու երկրպագուներին հետևել համերգային ծրագրին: Մրցույթի գլխավոր փուլի ավարտից հետո Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջում առանձին-առանձին կտեղադրվի մասնակիցների ելույթների տեսագրությունները:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը կիսաեզրափակչում փայլուն ելույթից հետո հանդես է գալու այսօր` մայիսի 14-ին կայանալիք եզրափակչում` 26 համարի ներքո: Նա ներկայացնում է «LoveWave» երգը: