Բաժիններ՝

««Ռիժիկը», ինչպես ջոկատում կոչել են Պերմյակովին, ոչ մի տարօրինակություններ չի ունեցել». վկա

Գյումրիում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Պերմյակովի գործով դատական նիտը, որի ընթացքում ընթերցվեցին Պերմյակովի ծառայակիցներ` Դենիս Տարասովի, Անդրեյ Նիկիշինի և Ռոման Մայլցովի գտնվելու վայրերի և դատարան կանչվելու վերաբերյալ ՌԴ ից ստացված հայտարարությունները:

Ռոման Մայլցովի վերաբերյալ ռազմաբազայից դատարանին տեղեկացվեց, որ նա գտնվելու հասցեում չի եղել, իսկ ավագ լեյտենանտ Անդրեյ Նիկիշինը և Դենիս Տարասովն անձամբ էին հայտարարություն ուղարկել դատարան` նշելով, որ ընտանեկան հանգամանքններից ելնելով չեն կարող գալ Գյումրի ու խնդրում են հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները, որից հետո դատարանը որոշեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները:

Վկա Մայլցովն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ «Ռիժիկը», ինչպես ջոկատում կոչել են Պերմյակովին, ոչ մի տարօրինակություններ չի ունեցել, նրա մոտ չեն նկատվել նաև հոգեկան խնդիրներ: Պերմյակովի անմիջական հրամանատար ավագ լեյտենանտ Նիկիշինն էլ իր ցուցմունքում նշել էր, թե ինչպես է Չիտայում ընտրել այն ծառայողներին, այդ թվում Պերմյակովին` որպես տանկի մեխանիկ: Ըստ Նիկիշինի` Պերմյակովը ոչնչով չի տարբերվել ու աչքի չի ընկել մյուսներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս