Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 14-15-ը, 18-ին առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 16-17-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 14-15-ը, մայիսի 18-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.10C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.50C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90C