Դեմքի մաշկի սև կետերից ազատվելու հնդկական գաղտնիք

Մաքուր և առանց սև կետերի մաշկ ցանկանում են ունենալ բոլորը: Նույնիսկ անընդհատ դեմքը մաքրելու և խնամելու դեպքում ի հայտ են գալիս սև կետեր, որոնք բոլորիս նյարդայնացնում են: Սովորաբար նման կետերն ակնեի արդյունք են: Առավել հաճախ, սակայն, դրանք պարզապես այն ծակոտիներն են, որոնցում ավելորդ ճարպեր են կուտակվել: Այս ճարպերն աստիճանաբար կուտակվում են ծակոտիներում և կոշտանում են. ոչ միայն լցնում են ծակոտիները, այլև՝ հաստացնում են դրանք:

Սովորաբար ավելորդ ճարպերի արտազատումը հորմոնալ խախտումների պատճառ կարող է լինել, որը սովորական երևույթ է դեռահասների, հղիների մոտ, ինչպես նաև ցիկլի ժամանակ:

Չենք կարող չնշել նաև սննդային ազդեցությունը: Արագ ուտեստները, ինչպես նաև՝ վատ կոսմետիկ միջոցների օգտագործումը, նույնպես կարող են հանգեցնել այս խնդրին:

Healthyfoodteam կայքը ներկայացնում է հնդկական մի գաղտնիք, որը կօգնի ազատվել սև և սպիտակ կետերից:

Ձեզ անհրաժեշտ է մի փոքր աղ, ատամի մածուկ և հին ու վնասված ատամի խոզանակ:

Աղն ու մի փոքր ատամի մածուկը խառնեք, ապա խոզանակի միջոցով ստացված խյուսը քսեք այն հատվածներին, որտեղ սև կետեր կան:

2 րոպե զգուշորեն տրորեք, ապա լվացեք սովորական ջրով:

Հաջորդիվ, մի բաժակ գոլ ջրի մեջ թրջում եք լաթի մի կտոր, ապա կտորը դնում եք խնդրահարույց հատվածներին, թողնում եք 10 վայրկյան, ապա հանում եք, գործողությունը կրկնում եք 2 անգամ:

Երրորդ քայլը կլինի խոնավեցնող քսուքի օգտագործումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս