Բաժիններ՝

«Եվրատեսիլում» Ստոցկայային կփոխարինի դերասան Ստանիսլավ Դուժնիկովը

Դերասան Ստանիսլավ Դուժնիկովը «Եվրատելիս» երգի մրցույթում կփոխարինի երգչուհի Անաստասիա Ստոցկայային: Ինչպես գրում է Lenta.ru-ն, որպես ժյուրիի անդամ նա հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում և եզրափակչում:

Անաստասիա Ստոցկայան ժյուրիի կազմից հեռացվել էր մրցույթի կանոնները խախտելու համար: Periscope-ում Ստոցկայան մեկնաբանել էր Նիդեռլանդների և Հայաստանի մասնակիցների ելույթը: Հոլանդացի երգիչ Դաուե Բոբի ելույթը նա անվանել էր «լավիկը», իսկ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի մասին ասել էր. «Իմ ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ»:
Կայքը հիշեցնում է, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031