Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով. Վլադիմիր Հակոբյան. news.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով։

Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Միաժամանակ Մոսկվայից հաստատել են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ «Այո, Մոսկվայից հաստատում են նման հանդիպման հնարավորությունը։ Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում նման հանդիպման անցկացման հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս