Բաժիններ՝

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել թուրքական ընդդիմության առաջնորդի դեմ

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Պատճառն այն է, որ Քըլըչդարօղլուն մտավախություն էր հայտնել՝ կապված Թուրքիայի կողմից նախագահական կառավարման համակարգին անցնելու հետ, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Նախօրեին թուրք քաղաքական գործիչը դեմ էր արտահայտվել Թուրքիայի կողմից կառավարման նախագահական անցման մասին, քանի որ դա, ըստ նրա, երկրում արնահեղության պատճառ կդառնա:

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ երկիրը խորհրդարանական կառավարման կարգից պետք է անցում կատարի նախագահական կառավարման համակարգի: Էրդողանն առաջարկում է հանրաքվե անցկացնել նոր Սահմանադրության և կառավարման նախագահական համակարգի հարցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031