ԵՄ-ն ավտոմատ անցում չի կատարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի. Յունկեր
ԵՄ-ն ավտոմատ անցում չի կատարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմին: Այս մասին, ինչպես հայտնում է բելգիական Belga գործակալությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ պայմանների իրականացմանը: Հակառակ դեպքում համաձայնագիրը կյանքի չի կոչվի»,- ասել է Յունկերը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Եվրամիության խորհրդի փորձագետները ձեռնամուխ են եղել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի օրենսդրական ձևակերպմանը:
Վիզաների չեղյալ հայտարարումը փախստականների մասին համաձայնագրի մի մասն է, որը կնքվել էր Անկարայի և Բրյուսելի միջև մարտին: Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության 72 պահանջները: Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց
Եվրոպական խորհրդարանին և Եվրոպայի խորհրդին չեղյալ հայտարարել սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև մայիսի վերջ հասցնի իրագործել ցանկի վերջին 5 պայմանները:
Խոսքը կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, «Եվրոպոլի» հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացման, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցության մասին է: Անկարան պետք է վերանայի նաև ահաբեկչության մասին օրենսդրությունը: