Բաժիններ՝

Գերմանիան և ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործադրեն բոլոր ջանքերը՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը. Շտայնմայեր

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործադրեն բոլոր ջանքերը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, հանդիպման ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ անցած շաբաթ հաճախակի հեռախոսազրույցներ է ունեցել՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ:

«Մենք չենք կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման, որը շատ է հետաքրքրում գերմանական հասարակությանը: Անցած շաբաթներին մենք արձանագրեցինք հակամարտության նոր էսկալացիա մերձճակատային հատվածում: Այդ իրադարձությունները, ինչպես նաև, դժբախտաբար, զոհերը, ցույց տվեցին մեկ բան՝ ստատուս քվոն չի կարող այլևս պահպանվել: Մենք պետք է վերադառնանք խնդրի քաղաքական կարգավորմանը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է ապահովել նաև կայուն հրադադար:

Ես կարող եմ ձեզ միայն հավաստիացնել, որ մենք՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի հաստատվի անդորր ու կարճ ժամանակահատվածում ուղի գտնենք՝ վերադառնալու քաղաքական բանակցություններին»,- ասել է Շտայնմայերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս