Բաժիններ՝

Կարլո Անչելոտին ասել է Մարիո Գյոթսեին, որ նա կարող է հեռանալ «Բավարիայից»

Ամռանը գերմանացին կփոխի ակումբը:

Պեպ Գվարդիոլայի օրոք Մարիո Գյոթսեն բավարար խաղային ժամանակ չէր ստանում և ցանկանում էր լքել ակումբը:

Ինչպես հաղորդում է Süddeutsche Zeitung-ը, թիմի ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար չի տեսնում ոչ մի հեռանկար մյունխենցիների կազմում: Իտալացի մասնագետը խորհուրդ է տվել ֆուտբոլիստին հեռանալ «Բավարիայից» և նոր թիմ գտնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյոթսեի նկատմամբ հավակնություններ ունի «Լիվերպուլը»: Գերմանացուն ցանկանում է ձեռք բերել Յուրգեն Կլոպը, ով աշխատել է Մարիոյի հետ «Բորուսիայում»:

2015-16 մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 13 հանդիպում, խփել է 1 գնդակ և կատարել է 5 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս