Բաժիններ՝

Ռաֆա Բենիտեսը չփրկեց «Նյուքասլին» ԱՊԼ-ից դուրս թռնելուց

Որոշվեցին 2015-16թթ. Անգլիայի առաջնության բոլոր անհաջողակները:

Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Սանդերլենդը» հաղթեց «Էվերթոնին» (3:0) և անհասանելի դարձավ մրցակիցների համար: «Նորվիչը» հաղթեց «Ուոտֆորդին (4:2), բայց առաջնության ավարտից 1 տուր առաջ ետ է մնում «սև կատուներից» 4 միավորով: Նույն չափով ետ է մնում նաև Ռաֆա Բենիտեսի «Նյուքասլը»:

ԱՊԼ-ում վերջին հորիզոնականը զբաղեցնում է «Ասթոն Վիլլան», որը չի հաղթել 25-րդ տուրից սկսած:

Բենիտեսը գլխավորեց «Նյուքասլը» 2016թ. մարտին: Իսպանացու գլխավորությամբ «կաչաղակներն» անցկացրել են 9 խաղ և հավաքել են 10 միավոր:

Պրեմիեր լիգա են դուրս եկել «Բյորնլին» և «Միդլսբրոն»: Վերջին ուղեգիրը կխաղարկվի փլեյ-օֆֆում: Կիսաեզրափակիչներում կհանդիպեն «Բրայթո ընդ Հոուֆ Ալբիոնը» և «Շեֆիլդ Ուենսդեյը», ինչպես նաև՝ «Հալլը» և «Դերբին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս