Թուրքիայից մրգերի ու բանջարեղենի արգելքը կապված չէ քաղաքականության հետ. Պեսկով

Կրեմլը քաղաքականություն չի տեսնում «Ռոսսելխոզնադզորի» մտադրության մեջ, որը որոշել է ամբողջությամբ արգելել Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների մատակարարումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Դա հարկավոր է հարցնել «Ռոսսելխոզնադզորին»: Այն չի զբաղվում քաղաքականությամբ, «Ռոսսելխոզնադզորը» զբաղվում է յուրահատուկ թեմայով, այդ պատճառով էլ նման հարցերը հարկավոր է այնտեղ հասցեագրել»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կապված են գերատեսչության պլանները Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման հետ:
Պեսկովը հավելել է, որ «Ռոսսելխոզնադզորը» տալիս է «միանգամայն կոնկրետ» բացատրություն իր որոշման համար:

Ավելի վաղ գերատեսչությունը նախազգուշացրել էր, որ կարող է արգելել բոլոր բանջարեղենների ու մրգերի ներկրումը Թուրքիայից արդեն հաջորդ շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս