Բրազիլիայի Սենատը երկրի նախագահին ժամանակավորապես ազատել է պաշտոնից
Բրազիլացի սենատորներն այսօր կայացած նիստում ավելի քան 20 ժամ տևած քննարկումներից հետո ժամանակավորապես աշխատանքից ազատել են երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնից, հայտնում է RIA Novosti-ն:
Նիստի արդյունքները վկայում են, որ իմփիչմենթի օգտին քվեարկել է 55 սենատոր, դեմ՝ 22-ը: Օրենքի համաձայն՝ իմփիչմենթը հավանություն է ստանում, եթե դրա օգտին քվեարկի 81 սենատորների մեծ մասը:
Ներկայում Բրազիլիայի նախագահը պաշտոնից ազատվել է 180 օրով, նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է երկրի փոխնախագահ Միշել Տեմերը:
Այնուհետ Սենատը դարձյալ կքննարկի հարցը հատուկ նիստում: Հենց այդ ժամանակ էլ Ռուսեֆի ճակատագիրը կորոշվի վերջնականապես: Եթե խորհրդարանականների երկու երրորդը (54 մարդ) քվեարկի իմփիչմենթի օգտին, ապա նա ստիպված կլինի հեռանալ պաշտոնից: