Ազգային ժողովում ընդունվեցին մի շարք օրենքներ
Այսօր Ազգային ժողովում ընդունվեցին կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքներ: Ընդունվել են կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին Հայաստանի օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը, «Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու» հարցը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ-ում ստուգումների անցկացման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը», «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը, ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՀՀ-ի և եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների առաջին փուլի ֆինանսավորման մասին պայմանագիրը վավերացնելու մասին» հարցը, «Դեղերի մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը և մի շարք այլ օրենքի նախագծեր:
Նշենք, որ այսօրվա նիստում քննարկվելու է «Հրազդան-Ցեմենտի» օրինագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, սակայն այլևս քվեարկություն չի լինելու. քվեարկությունը լինելու է հաջորդ շաբաթ՝ հերթական նիստի ժամանակ: