Բաժիններ՝

ԵՄ խորհուրդն սկսել է առանց վիզայի ռեժիմի ձևակերպումը Թուրքիայի համար. աղբյուր

Փորձագետները ձեռնամուխ են եղել Եվրամիության և Թուրքիայի միջև առանց վիզային ռեժիմի օրենսդրության ձևակերպմանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրամիության խորհրդում իր աղբյուրին:

«Երեկ փորձագետները Եվրահանձնաժողովի առաջարկով սկսել են համապատասխան օրենսդրական աշխատանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նախօրեին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր գործակալությանը, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կսկսվի միայն այն բանից հետո, երբ Անկարան իրականացնի Եվրամիության բոլոր՝ 72 պահանջները՝ առանց բացառության:

Վիզաների չեղյալ հայտարարումը փախստականների մասին համաձայնագրի մի մասն է, որը կնքվել էր Անկարայի և Բրյուսելի միջև մարտին: Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության 72 պահանջները:

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրոպական խորհրդարանին և Եվրոպայի խորհրդին չեղյալ հայտարարել սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև մայիսի վերջ հասցնի իրագործել ցանկի վերջին 5 պայմանները:

Խոսքը կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, «Եվրոպոլի» հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացման, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցության մասին է: Անկարան պետք է վերանայի նաև ահաբեկչության մասին օրենսդրությունը:

Եվրահանձնաժողովի դիրքորոշումը խիստ քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Անկարան չի փոխի իր հակաահաբեկչական օրենքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս