Բաժիններ՝

Չորեքշաբթին` Մերկուրիի հովանու տակ

Չորեքշաբթին գտնվում է Մերկուրիի հովանավորության տակ: Այս մոլորակն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց մասին արժե իմանալ:

Մերկուրին նրանց մոլորակն է, ովքեր չեն կանգնում տեղում:

Սա ամենափոքր մոլորակն է, որը շատ արագ է պտտվում Արեգակի շուրջը: Եթե հավատանք առասպելաբանական աղբյուրներին, ապա Մերկուրին եղել է առևտրի Աստվածը, երկնքի բանբերը: Նրա փոփոխականությունը և անորսալիությունը մեզ ասում են այն մասին, որ չորեքշաբթի պետք է լինել մաքսիմալ շարժուն:

Չորեքշաբթի օրվա գլխավոր առավելությունը նրանում է, որ այդ օրը կարելի է կատարել յուրաքանչյուր գնում: Եթե Դուք ունեք ինչ-որ պրոբլեմներ, որոնք ճարտարություն են պահանջում, ապա այդ օրը կարելի է արիաբար մտնել մենամարտի մեջ: Սովորաբար չորեքշաբթի հաղթում է նա, ով ճկունություն է ցուցաբերում և կարողանում է հարմարվել իրավիճակին: Օգտագործեք չորեքշաբթի օրերին այս ինֆորմացիան Ձեր նպատակների համար, որպեսզի հասնեք լավագույն արդյունքների աշխատանքում, սիրո մեջ և այլ գործերում:

Աստղագուշակությունը Մերկուրիի մասին

Չնայած փոքր չափերին, Մերկուրիի էներգետիկան և ազդեցությունը որոշիչ դեր են խաղում: Այսպիսով, շնորհիվ Մերկուրիի, չորեքշաբթին կարող է դառնալ հաջող ճանապարհի սկիզբ: Որպեսզի կենդանակերպի յուրաքանչյուր նշան կարողանա հաջողության հասնել, անհրաժեշտ է կատարել միայն մտածված արարքներ: Այս օրը ղեկավարվում է տրամաբանության և ինտուիցիայի կողմից: Բոլոր էմոցիաները ավելի լավ է թողնել թիկունքում:

Զգուշացեք խաբեությունից և խարդախությունից: Նրանք, ում դա հեշտությամբ է տրվում, կփորձեն օգտվել դրանից: Մերկուրիի պատերազմը տեղեկատվական պատերազմ է, որը սկսվում է առավոտյան և ավարտվում է միայն քնելուց առաջ:

Հաշվի առնելով Մերկուրիի ուղղվածությունը գիտակցության աշխատանքի վրա, կարելի է եզրակացության հանգել, որ չորեքշաբթին հանդիսանում է գիտության մարդկանց օրը:

Ստեղծագործական խնդիրները կարող են շատ արագ լուծում ստանալ, իսկ անհավանական նախագծերը կդառնան իրականություն:

Հետևեք չորեքշաբթի օրերին Ձեր տրամադրությանը և թույլ մի տվեք վհատությանը տիրել Ձեզ, քանի որ այն հանդիսանում է հաջողության ամենասարսափելի թշնամին:

Հիշեք, որ չորեքշաբթին հնարավորությունների օր է: Մերկուրին կօգնի յուրաքանչյուր մարդու հասնել հաջողության: Աշխատեք յուրաքանչյուր կոնֆլիկտ լուծել խելքով: Օգտակար կլինի յուրաքանչյուր ճանապարհորդություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս