Բաժիններ՝

Բեյլը Չեմպիոնների լիգան նախընտրեց Եվրո-2016-ից

Ուելսի հավաքականի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր գլխավոր մարզիչ Քրիս Քոլմանի կողմից հրավիրվել են մասնակցելու Եվրո-2016-ին:

Հետաքրքիր է, որ այս հայտացուցակում բացակայում է «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Բեյլը նախընտրում է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին և վնասվածքից հետո ողջ ուժերը կենտրոնացնում է հենց այդ հանդիպման համար:

Ուելսի հավաքականը Եվրո-2016-ին կմասնակցի հետևյալ կազմով՝

Դարպասապահներ՝ Ուեյն Հեննեսսի, Դեննի Ուորդ, Օուեն Ուիլյամս:

Պաշտպաններ՝ Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեսթեր, Բեն Դեվիս, Ջեյմս Քոլլինս, Քրիս Գանտեր, Ադամ Մետյուզ, Նիլ Թեյլոր, Ադամ Հենլի, Փոլ Դամմետտ, Էշլի Ռիչարդս:

Կիսապաշտպաններ՝ Ջո Լեդլի, Ջո Ալլեն, Դևիս Վոուեն, Էմիր Հյուզ, Ջոնաթան Ուիլյամս, Դևիս Էդվարդս, Ջորջ Ուիլյամս, Աարոն Ռեմսի, Էնդի Քինգ:

Հարձակվողներ՝ Դևիս Կոտտերիլ, Հել Ռոբս օ-Կանու, Թոմ Լոուրենս, Սայմոն Չերչ, Սեմ Վոուկս, Ուես Բերնս, Թոմ Բրեդշոու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս