Բաժիններ՝

Ռոդենի քանդակը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային 20,4 մլն դոլարով

Օգյուստ Ռոդենի (1840 – 1917) «Հավերժական գարուն» քանդակը մայիսի 9-ին Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով՝ 20,4 միլիոն դոլարով: Փորձագետները գործը գնահատել էին առավելագույնը 12 միլիոն դոլար:

Ռոդենի գլուխգործոցների համար նախկին ռեկորդը սահմանվել էր ընթացիկ տարվա փետրվարին Լոնդոնում: «Իրիսը՝ աստվածների ավետաբերը» մերկ քանդակը, որն իր ժամանակին գտնվում էր դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուում, աճուրդով վաճառվել էր 16,7 միլիոն դոլարով:

Ավանդաբար մեծ պահանջարկ են վայելել Կլոդ Մոնեի ստեղծագործությունները: Նրա երեք կտավները մտել են ամենաթանկ լոտերի տասնյակը, այդ թվում՝ «Տեղատվությունը Պըտիտ Դալում» բնանկարը, որն աճուրդով վաճառվել է 9 միլիոն դոլարով՝ առեւտրական տան կանխատեսումներից կրկնակի ավելի: Պաբլո Պիկասոյի «Կնոջ կիսանդրին» վաճառվել է 3,9 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս