Բաժիններ՝

«Յուվենթուսը» հետաքրքրված է Ալեքսիս Սանչեսի տեղափոխությամբ

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան «Յուվենթուսը» հույս ունի մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

Ինչպես հաղորդվում է, Սանչեսի տրանսֆերով հետաքրքրված է թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին, ով չիլիացի ֆուտբոլիստի մեջ տեսնում է թիմի հարձակման համար անհրաժեշտ ուժեղացումը: Ավելի վաղ բրիտանական սպորտային մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ալեքսիս Սանչեսը դժգոհ է լոնդոնյան ակումբի այսօրվա իրավիճակից, և դա արտահայտվեց նրանում, որ չիլիացի ֆուտբոլիստը 36-րդ տուրի «Նորվիչի» հետ խաղում փոխարինվելուց հետո չսպասեց հանդիպման ավարտին և շտապ լքեց մարզադաշտը:

Սանչեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև մյունխենյան «Բավարիան»: Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիսն «Արսենալի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 17 գնդակ և կատարել է 11 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս