Ռոք փառատոն Վուդստոք 1969. դարի իրադարձություն, որը սկիզբ դրեց սեռական հեղափոխությանը
Երաժշտության և արվեստի Վուդստոք տոնավաճառը (Woodstock Music & Art Fair) դարձավ դարակազմիչ իրադարձություններից մեկը երաժշտության աշխարհում: Այն նշանավորվեց ռոքնռոլից հեռանալով և ռոքի նոր դարաշրջանի մեկնարկով: Այդ փառատոնից անցել է գրեթե 47 տարի, բայց այդ երաժշտությունը մինչև հիմա իր ազդեցությունն է թողնում ժամանակակից կատարողների վրա: Այդ ամեն ինչին գումարած «փայլուն» ամսագրերը չեն դադարում համեմատել այն ժամանակերի նորաձևության տենդենցները և այսօրվա հագնվելու մաներան:
Ամենահայտնի Վուդստոք ռոք փառատոններից մեկը անցկացվել է 1969թ. օգոստոսի 15-ից մինչև 18-ը, Բեթելի ֆերմաներից մեկում (Նյու Յորքի նահանգ, ԱՄՆ): Միջոցառումը ստացավ Վուդստոք անվանումը, քանի որ ի սկզբանե ենթադրվում էր, որ այն կանցկացվի այդ անունն ունեցող քաղաքում, բայց այնտեղ չգտնվեց բավարար տարածք բոլոր այցելուներին տեղավորելու համար: Դրա համար էլ փառատոնն անցկացվեց այլ վայրում, բայց անվանումը մնաց նույնը:
Ենթադրվում էր, որ փառատոնին կայցելեն 100 հազարից ոչ ավելի մարդ, բայց արդյունքում այնտեղ հավաքվեցին 500 հազարից ավելի:
Փառատոնի ժամանակ բացահայտորեն վաճառվում էին թմրանյութեր, իսկ տոնակատարությունից հետո ծնվեցին արտաամուսնական 200 հազար երեխաներ: Եվ այնուամենայնիվ, Վուդստոքն անվանեցին «Հիպիների դարաշրջանի ավարտ և սեռական հեղափոխության սկիզբ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը