Բաժիններ՝

Times Higher Education-ի վարկանիշը գլխավորել են ամերիկյան բուհերը

Այս տարի Times Higher Education հրատարակության World Reputation Ranking վարկանիշը գլխավորել են ամերիկյան բուհերը, տեղեկացնում է BBC-ն: Առաջին տեղն արդեն մի քանի տարի անընդմեջ զբաղեցնում է Հարվարդի համալսարանը: Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է, որը դեռ անցյալ տարի չորրորդ տեղում էր: Այն Հարվարդին զիջում է նախեւառաջ կրթության որակի գնահատմամբ:

Երրորդ տեղը գրավել է Սթենֆորդի համալսարանը, որը մեկ տարի առաջ հինգերորդն էր:

Բրիտանական բուհերն այս տարի վատացրել են իրենց դիրքերը: Քեմբրիջի համալսարանը երկրորդ տեղից իջել է չորրորդ տեղ, իսկ Օքսֆորդի համալսարանը՝ երրորդից՝ հինգերորդ:

Այս տարի World Reputation Ranking վարկանիշի առաջին հարյուրյակում տեղ են գրավել Ռուսաստանի երեք բուհեր՝ Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը եւ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:

World Reputation Ranking-ը կազմվում է բուհերի դասախոսների հարցումների հիման վրա: Այս տարի դրան 10 հազար մարդ է մասնակցել աշխարհի 133 երկրներից: Յուրաքանչյուր գիտնականի խնդրել են նշել 15 համալսարան, որոնք, նրա կարծիքով, լավագույնն են այն առարկայի հետազոտմամբ եւ դասավանդմամբ, որով նա զբաղվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս