Սամվել Նիկոյանը պարզաբանում է, թե ինչո՞ւ է իր տղան այս լարված իրավիճակում գտնվում ԱՄՆ-ում
«Պատկերացրեք՝ ազգով մի ծանր գերան ենք տանում, որևիցե մեկն իր ուսն այդ գերանի տակից վերցնում ու տանում է արտասահման, ու այդ բեռը մնում է ուիշների ուսին. հիմա հայաստանցիների ուսին է մնացել այն մարդկանց բեռը, որոնք արտագաղթել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Լրագրողներից մեկի այն հարցը, թե Ձեր տղան հիմա գտնվում է Միացյալ Նահանգներում, այս լարված իրավիճակում չի՞ պատրաստվում հայրենիք վերադառնալ, Ս. Նիկոյանն այսպես պատասխանեց. «Ինքը սովորում է, ոչ թե ապրում է ԱՄՆ-ում, պետք է երկու ամսից վերադառնա, ինքն ապրիլի 5-ին տոմս էր գնել՝ վերադառնալու Հայաստան, բայց որ զինադադար եղավ, իր ընկերները նրան հետ պահեցին, որ ինքը գա»:
Ս. Նիկոյանը նշեց, որ իր տղան ավարտել է Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ավարտելուց հետո գնացել և ծառայել է բանակում. «Իմ տղան ինքն է որոշել, որ ինքը պետք է գնա՝ բանակում ծառայի, ու հետ գա՝ շարունակի ուսումը»:
Պատգամավորը նաև նշեց, որ իր տղան սովորում է Բոստոնում՝ Ֆլետչերի դպրոցում, սովորել է նաև Պեկինում: «Մամուլը գրում է, որ ես բանակում չեմ ծառայել, ես մտածում եմ՝ բերել իմ զինվորական կոչումը, որ ես ծառայել եմ Աղդամում»,- նշեց պատգամավորը: