Բաքուն որոշել է տոլման ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ որպես ադրբեջանական ուտեստ
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը փաստաթղթեր է պատրաստում, որպեսզի տոլման ներառի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է գերատեսչության ղեկավար Աբուլֆաս Գարաևը:
Վերջինս չի մոռացել հիշեցնել, որ Հայաստանը փորձել է լավաշը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Վերջինս դարձյալ Հայաստանի մեղադրել է նրանում, որ Հայաստանը փորձում է «յուրացնել ադրբեջանական ազգային խոհանոցը»:
«Այդ պատճառով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը փաստաթղթեր է հավաքում տոլմայի պատրաստումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու համար: Տոլման պատկանում է ողջ թյուրքական աշխարհին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: