ՄԻԵԴ ներկայացվող գանգատների քանակն աճի միտում ունի
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացրած իրավաբան-իրավապաշտպանների խումբը շարունակում է ադրբեջանական զինված ուժերի կողմից զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և խաղաղ բնակչության իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ նոր գանգատների նախապատրաստումը:
Նախաձեռնված իրավական ընթացակարգերն առանձնահատուկ են և բարդ, ունեն տևական բնույթ, իսկ գանգատների քանակն աճի միտում ունի` քանզի պաշտպանության ենթակա խմբերի շրջանակը շարունակում է ընդլայնվել:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք գնահատելով գործընթացի կարևորությունը և նշանակությունը, իրենց մասնագիտական և նյութական աջակցությունն են ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի զոհերի իրավունքների պաշտպանության կազմակերպմանը:
Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյան