Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման պարագայում Ադրբեջանի քայլերից մեկը կարող է լինել պատերազմի վերսկսումը

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չի կարող վերջնական լուծում լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այլ ընդամենը խնդիրը նոր փուլ կտեղափոխի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Դա կլինի մի փուլ, որտեղ Ադրբեջանը ինչ-որ իմաստով կստանա այն մոտեցումը, որը միշտ ցանկացել է: Այսինքն, Ադրբեջանը դա կհամարի բանակցային գործընթացի ավարտ, քանի որ կարգավիճակը հայաստանյան կողմից որոշվել է, և իրենց խնդիրն է լինելու՝ ինչպես գործել նման պայմաններում»,- նշեց Մարգարովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման պարագայում Ադրբեջանի քայլերից մեկը կարող է լինել պատերազմի վերսկսումը:

Նրա խոսքով՝ շփման գծում կրակի ինտենսիվությունը շարունակվելու է, իսկ բանակցային գործընթացը ժամանակավորապես դադարելու է: «Խոսքը գնալու է նրա մասին, թե որքանով այլ արտաքին դերակատարները կարող են կարգի հրավիրել Ադրբեջանին և կողմերին բանակցային սեղան վերադարձնել և ինչպիսին է լինելու այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը»,- ասաց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս