![](/banners/BeFunky-design.jpg)
«Կամ մեկ քայլ առաջ, կամ հրաժեշտ տիտղոսին». Էնրիկեն՝ ֆուտբոլիստներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Luis_Enrique.jpg)
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին շատ է բարկացրել ֆուտբոլիստների խաղն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ հանդիպման հատկապես առաջին խաղակեսում:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր: Բարկացած Էնրիկեն դիմել է ֆուտբոլիստներին հետևյալ կերպ՝ «Ցանկանո՞ւմ ենք հաղթել Լա լիգան: Այո՞, թե՞ ոչ: Կարծես թե՝ ոչ: Տեսե՞լ եք ձեր խաղը, չկա արագություն, չկա ինտենսիվություն:
Այնպիսի տպավորություն է, որ ոչնչի համար չենք պայքարում: Կամ մեկ քայլ առաջ կանեք, կամ հրաժեշտ տիտղոսին: Լուծեք խնդիրները հենց հիմա»:
Հիշեցնենք, որ այս խաղում կատալոնացիները հաղթեցին 2:0 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան