![](/banners/BeFunky-design.jpg)
«Բավարիան արժանի էր պարտության». Լևանդովսկի
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/image-4.jpg)
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Լևանդովսկին նշել է, որ շատ հիասթափված է, բայց իրենք արժանի էին այս արդյունքին:
«Մեզ ընդամենը մեկ գոլ էր պետք, բայց մենք եզրափակչում չենք: Մեզանից յուրաքանչյուրը պայքարում էր և հնարավորություն էր փնտրում, բայց այդպես էլ չկարողացանք երրորդ գոլին հասնել»,- նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ընդհանուր դիմակայության արդյունքում եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոն» է:
Սիրարփի Աղաբաբյան