Վարուժան Սուքիասյանն արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստների հրավիրել է հավաքական (ցանկ)
Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ առաջիկա ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Սալվադորի հավաքականների հետ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն այդ հանդիպումներին.
Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Գերմանիա)
Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև նախապատրաստական ծրագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: