Բաժիններ՝

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի մասին

Tsayg.am. Մայիսի 3-ին, ժամը՝ 20:30-ին «Գյումրի» բժշկական կենտրոն են ընդունվել կտրած-ծակած գործիքի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: 1967 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Էլոյանը, որի մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ և հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, ներկայում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 1966 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ Արթուր Չ.-ի մոտ ախտորոշվել է լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքի արյունահոսություն, որը կյանքի համար եղել է անհամատեղելի: Տուժածը 21:30-ին մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս