![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ադրբեջանում Իրանի դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/thumb_20160225045414382.jpg)
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը, ինչպես տեղեկացնում է «ԱզերԹաջը», հայտարարել է, թե Իրանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եթե հակամարտող կողմերը դիմեն իր երկրին:
«Թեհրանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և փոխադարձ համագործակցության պահպանմամբ»,- ընդգծել է նա: