«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են Սմերչով խփել». ԼՂՀ վարչապետի խոսնակ

Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը Սմերչ զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին:

«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են Սմերչով խփել: Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց մարդասեր հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը և չի պայթել»,- գրել է Բեգլարյանը` ներկայացնելով ադրբեջանական կողմի վայրագ գործողությունները:

Բեգլարյանը գրառմանը կցել է նաև լուսանկար, որտեղ պատկերված է չպայթած հռթիռը և նշյալ գերեզմանոցը:

Տեսանյութեր

Լրահոս