Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հաղթանակի օրվա զորահանդեսի համատեղ փորձին

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի համատեղ փորձին:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, փորձին մասնակցել են ռազմակայանի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զինծառայողները կատարելագործել են շարասյուների կազմում հանդիսավոր երթով անցնելու հմտությունները:

Զինվորական նվագախումբը հնչեցրել է պատերազմական տարիների մեղեդիներ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրհներգերը: Նախատեսվում է, որ երաժիշտները վետերանների ու հյուրերի համար համերգային համարներ կպատրաստեն Գյումրի զինվորական կայազորի ակումբի երգիչների հետ համատեղ:

Զորահանդեսի գլխավոր փորձը կանցկացվի մայիսի 6-ին «Մայր Հայաստան» ռազմական փառքի հուշահամալիրում:

Հաղթանակի օրը հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն ռուսական ռազմակայանի, 200-ից ավելի զինծառայողներ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության եւ Հայաստանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս